Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հանձնարարվել է մշակել հետագա զարգացման ծրագիր

ՀՀ ԱՆ. Հանձնարարվել է մշակել հետագա զարգացման ծրագիր

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և ծանոթացել շահագործման նախաշեմին իրականացվող աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ։

ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը և կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նախարարին ներկայացրել են հիմնանորոգված յոթ հարկանի բուժական և նորակառույց եռահարկ մասնաշենքերում տեղակայված ծառայությունների հնարավորություններն ու ծավալները, բաժանմունքների նյութատեխնիկական հագեցվածությունը։

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը կարևորել է միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնի և հատկապես տարածաշրջանային նշանակություն ունեցող ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի արդյունավետ գործունեությունը` շեշտը դնելով ճիշտ կառավարման ապահովման վրա։ Նա նաև հետաքրքրվել է, թե մասնագետները որտեղ և ինչ տևողությամբ վերապատրաստումներ են անցել: Նախարարը հանձնարարել է մշակել և ներկայացնել կենտրոնի հնարավորությունների արդյունավետ օգտագործման և հետագա զարգացման ծրագիր։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ